Home / Հայաստան / Հայաստանն առաջինն է դիմել Ռուսաստանին ԵվրԱզԷՍ մտնելու առաջարկով. փորձագետ

Հայաստանն առաջինն է դիմել Ռուսաստանին ԵվրԱզԷՍ մտնելու առաջարկով. փորձագետ

ԵվրԱզԷՍ մտնելու առաջարկն ի սկզբանե եղել է ոչ թե Ռուսաստանի կողմից, այլ հենց Հայաստանի: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարել է «Միաբանություն» հայկական ազգային ակումբի նախագահ, կրեմլյան փորձագետ Սմբատ Կարախանյանը:

«Երբ դեռ նոր պետք է ձևավորվեր կառույցը, Հայաստանի ներկայացուցիչներն են ասել՝ մենք գանք, մենք մասնակցենք: Բայց հիմա ՀՀ-ից արևմտյան կենտրոններում ասում են, թե վայ-վայ, մեզ ծեծելով տանում են ԵվրԱզԷՍ և Մաքսային միություն, իսկ մենք ինչքան լավն ենք, չենք գնում: Այսինքն՝ իրենք իրենց թանկ ծախելու խնդիր են լուծում», – ասել է Կառախանյանը:

Նա ընդգծել է, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է, թե «գիտեք, մենք չենք կարող անդամակցել անգամ Մաքսային միությանը, քանի որ մաքսային հարկերը շատ բարձր են, քան Հայաստանում»:

«Այդպես ասելուց առաջ պարոն Սարգսյանը պետք է հասկանար, որ Հայաստանում գոյություն ունի ահռելի ստվերային տնտեսություն, և մեր հաշվարկներով՝ ահռելի քանակի ապրանքաշրջանառություն և ֆինանսական շրջանառություն, որոնք ընդհանրապես կողքից են գնում զուգահեռ մաքսային հարկումներին», – նշել է Կարախանյանը:

Անդրադառնալով ՀՀ նախագահի ընտրություններին՝ Կարախանյանը կարծիք է հայտնել, որ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի համար «ո՛չ տաք, ո՛չ սառը» թեկնածու է:

«Միջին սառնության թեկնածու է: Իրավիճակն այն է, որ ավելի շատ իր նկատմամբ կա սպասողական վիճակ», – նշել է «Միաբանություն» հայկական ազգային ակումբի նախագահը:

Tekali Taxi