2026 թ. մայիս 28, հինգշաբթի

«Եկել ես ստեղ, որ ի՞նչ անես». Սերժ Սարգսյանի խոսքերը՝ նոր տեսահոլովակում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Համացանցում տարածվել է DJ Vako-ի տեսահոլովակը, որը հիմնականում բաղկացած է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթներից տարբեր դրվագներին նվիրված մեմերից:

Մասնավորապես, տեսահոլովակում օգտագործված է նախագահի ելույթից մի դրվագ, որտեղ նա ասում է, որ «Հայաստանի քաղաքացու հետ պետք է «դուք»-ով խոսել», որից անմիջապես հետո ներկայացվում է մեկ այլ դրվագ, որտեղ Հայոց բանակի կազմավորման 21-րդ տարեդարձի օրը, Եռաբլուրում իրեն մոտեցած լացող կնոջը Սերժ Սարգսյանն ասում է. «Եկել ես ստեղ, լաց ես լինում, մեր տոնը խանգարում ես, որ ի՞նչ անես»:

Տեսահոլովակում նաև օգտագործվում են մեմեր, որտեղ Սերժ Սարգսյանը նույն խոսքերով դիմում է Ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուին, նորվեգացի մարդասպան Բրեյվիկին, Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլին, ռուսաստանցի հաղորդավար Լեոնիդ Յակուբովիչին:

Նշենք, որ նյութի հրապարակումից մի քանի օր անց տեսահոլովակն արգելափակվել է YouTube կայքի կողմից: