2026 թ. մայիս 21, հինգշաբթի
Epress

Սերժ Սարգսյանը քննադատել է «օտարերկրյա բարձաստիճան դիվանագետին»

ՀՀ նախագահ, ՀՀԿ-ի կողմից առաջադրված թեկնածու Սերժ Սարգսյանը երեկ քննադատել է Հայաստանում աշխատող որոշ դիվանագետների՝ նրանց հնչեցրած գնահատականների համար, գրում է «168 ժամ» օրաթերթը:

«Նախընտրական բնական լարվածության տակ են ի հայտ գալիս երևույթներ, որոնք սովարական ժամանակ քողարկված են: Եվ բնական է, որ այս օրերին ամեն ինչ կարելի է տեսնել: Օրինակ, կարելի է տեսնել, թե ինչպես օտարերկրյա բարձաստիճան դիվանագետն իր հանրային խոսքը ձևակերպում է որպես նորաթուխ բլոգեր», - Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կայացած նախընտրական հանդիպման ժամանակ հայտարարել է Սերժ Սարգսյանը:

Թերթը նշում է, որ, ըստ ամենայնի, Սարգսյանը նկատի է ունեցել Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկու հայտարարությունները: