Home / Հայաստան / Վարդենիսում Սերժ Սարգսյանին դիմել են ադրբեջաներեն. թարգմանություն չպահանջվեց

Վարդենիսում Սերժ Սարգսյանին դիմել են ադրբեջաներեն. թարգմանություն չպահանջվեց

Այսօր Վարդենիս քաղաքում ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական հանդիպմանը ներկա մի տարեց մարդ երկարաշունչ դիֆիրամբ ձոնեց Սերժ Սարգսյանին, գրում է Aravot.am-ը:

Թղթի վրա գրված տեքստը մի կերպ ընթերցելուց հետո տարեց վարդենիսցին ասաց. «Հմի կդրվենք իմ գրած տեքստից ու սրտիս խոսքը ասեմ»:

Սրտի խոսքը տարեց վարդենիսցին հնչեցրեց ադրբեջաներեն: Սերժ Սարգսյանն էլ հումոր արեց՝ «Էդ ոնց որ կարոտել եք, հա՞, ինչ-որ ժամանակների»: Ու մինչ տղամարդը փորձում էր իր սրտի խոսքը հայերենի վերածել, Սարգսյանն ասաց. «Պետք չի, պետք չի թարգմանել, երևի մոռացել եք, հա, որ ես էլ գիտեմ»:

Իսկ վարդենիսցու սրտի խոսքը մոտավորապես այս էր նշանակում՝ խոսքի արժեքը մեծ է, այն էլ տղամարդու և նախագահի, և պետք չէ այդ խոսքի արժեքը գետնով տալ:

Tekali Taxi