ՏԵՍԱՆՅՈՒԹ - Րաֆֆի Հովհաննիսյանը խոստացավ խոսել վաղը. «Հիմա»-ն չօգնեց
«Ժառանգության» առաջնորդը հայտարարել է, որ վաղը ժամը 17:00-ին Ազատության հրապարակում կայանալիք հանդիպման ժամանակ կհայտնի Սերժ Սարգսյանի հետ զրույցի բովանդակության մասին: Հավաքվածները սկսել են վանկարկել՝ «Հիմա, հիմա»: Րաֆֆի Հովհաննիսյանը, այնուամենայնիվ, որոշել է իր ասելիքն ասել վաղը: Մարդիկ դարձյալ պնդել են՝ հիմա, հարցրել են, թե ինչու Հովհաննիսյանը չի խոսում այսօր: «Որովհետև այդպես եմ որոշել», - պատասխանել է նախագահի թեկնածուն: