Home / Տեսանյութեր / Հյուրանոցի համարում 4 դիակ են գտել. թունավորվել են գազից

Հյուրանոցի համարում 4 դիակ են գտել. թունավորվել են գազից

Փետրվարի 21-ին, ժամը 10.55-ին, հյուրանոցային համալիրներից մեկի տնօրեն Սամվել Թ.-ն ահազանգել է ոստիկանության Ստեփանավանի բաժին, որ նույն օրը,  ժամը 10.30-ի սահմաններում,  համալիրի  սենյակներից մեկում հայտնաբերվել են 31-ամյա Գրիշա  Զ.-ի, 33-ամյա Սարգիս  Ղ.-ի, 43-ամյա Էլմիրա Ս.-ի  և 23-ամյա Արմինե  Ռ.-ի  դիակները:

ՀՀ քրեական  օրենսգրքի 240 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ նշված անձինք մահացել են փետրվարի 21-ին, ժամը 01.00-ից 10.30-ն ընկած ժամանակահատվածում, «մոնոքսիդ» տեսակի գազի թունավորումից:

Սամվել  Թ.-ն ձերբակալված է:

Նախաքննությունը շարունակվում է:

Tekali Taxi