Սարգսյանը հրաժարվել է ընդդիմադիր գործչին վարչապետ նշանակել. աղբյուր
Սերժ Սարգսյանի հետ Րաֆֆի Հովհաննիսյանի երեկվա մեկժամանոց հանդիպումը չի տվել Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մի շարք պաշտոնյաների համար ցանկալի արդյունք, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:
Թերթի աղբյուրների վկայությամբ` Սարգսյանը կտրուկ հրաժարվել է ՀՀ վարչապետի պաշտոնում ընդդիմության ներկայացուցիչ նշանակելու մտքից:
«Փոխարենը նա Րաֆֆուն առաջարկել է պաշտպանել իր կառավարության կողմից ներկայացվելիք ծրագիրը և մաս կազմել իշխող կոալիցիային: Հովհաննիսյանը կպատասխանի այսօր», - նշումէ թերթը: