Home / Հայաստան / «Արժեզրկում են ժողովրդավարության գաղափարը». ԱՄՆ դեսպանատան առջև բողոքի ակցիա կկազմակերպեն

«Արժեզրկում են ժողովրդավարության գաղափարը». ԱՄՆ դեսպանատան առջև բողոքի ակցիա կկազմակերպեն

Մարտի 1-ին, ժամը 15:00-ին մի խումբ քաղաքացիական ակտիվիստներ բողոքի ակցիա են կազմակերպում կեղծված ընտրությունների դեմ:

Facebook սոցիալական ցանցում ստեղծված իրադարձության էջում ակտիվիստները նշում են, որ ակցիան անցկացվելու է «կեղծված ընտրությունների հետևանքով նախագահի պաշտոնում վերանշանակված Սերժ Սարգսյանին շնորհավորած ամենաազդեցիկ ժողովրդավարական պետության՝ ԱՄՆ-ի դեսպանատան առջև»:

«Այն պետությունները, որոնք, ընդունելով կեղծված ընտրությունների արդյունքները, լեգիտիմացնում են Հայաստանում ձևավորված հանցավոր ռեժիմին, խոչընդոտում են Հայաստանում ժողովրդավարության, հետևապես՝ պետականության կայացմանը:

Ժողովրդավարական համարվող պետությունների այսօրինակ վարքագիծն արժեզրկում է ժողովրդավարության գաղափարը՝ այն դարձնելով որպես գործիք իրենց անձնական տարածաշրջանային շահերն առաջ մղելու համար՝ ի հաշիվ հայ ժողովրդի ազգային շահերի:

Նախորդ 5 տարիների ընթացքում զոհասեղանին դրվեց ցեղասպանության ճանաչման հարցը: ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի կողմից Սերժ Սարգսյանին ուղղված շնորհավորանքի տեքստից անուղղակիորեն հետևում է, որ Սերժ Սարգսյանի նախագահության այս ժամկետի համար պահանջվելու է զոհաբերել Արցախը», – ասված է ակտիվիստների հայտարարության մեջ:

Նշենք, որ փետրվարի 26-ին ակտիվիստները նմանատիպ ակցիա էին անցկացրել Ֆրանսիայի, Իտալիայի և Ռուսաստանի դեսպանատների առջև:

Tekali Taxi