Home / Հայաստան / Երևանի նախկին քաղաքապետը թանկարժեք ժամացույցներ է արտադրում

Երևանի նախկին քաղաքապետը թանկարժեք ժամացույցներ է արտադրում

Երևանում սկսել է գործել թանկարժեք ժամացույցների արտադրություն, որով զբաղվում է «Կրբեդանց JW» ընկերությունը, տեղեկացնում է «168 ժամ» պարբերականը:

Ընկերությունը ժամացույցների մեխանիզմները ներկրում է հիմնականում Շվեյցարիայից, իսկ Հայաստանում զբաղվում է դրանք հավաքելով և յուրահատուկ ոսկերչական լուծումներ տալով:

«168 ժամ»-ի տեղեկություններով, այդ ընկերությունը պատկանում է Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանին:

«Ընկերության անվանումը կապ ունի նախկին քաղաքապետի ազգանվան հետ. Կրբեդանցը Կարապետյանների տոհմի դարաբաղյան հնչողությամբ անվանումն է, ինչի ցուցանակը կարելի է տեսնել նաև Կարեն Կարապետյանին պատկանող «Ֆլորենցիա» ռեստորանի պատին», – նշում է պարբերականը:

Նշենք, որ մամուլում շրջանառվող լուրերի համաձայն, Կարեն Կարապետյանը ՀՀ վարչապետի պաշտոնի հավանական թեկնածուներից է:

Tekali Taxi