Home / Տեսանյութեր / Օբամայից պահանջում են հետ վերցնել շնորհավորանքը. ամերիկահայ լրագրողը հացադուլ կանի

Օբամայից պահանջում են հետ վերցնել շնորհավորանքը. ամերիկահայ լրագրողը հացադուլ կանի

Երեկ ամերիկահայ լրագրող, իրավապաշտպան Արա Կ. Մանուկյանը ԱՄՆ նախագահ Բարակ Օբամային նամակ է ուղղել ՝ պահանջելով հետ վերցնել Սերժ Սարգսյանին հղած շնորհավորական ուղերձը: Իր նամակում լրագրողը նշել է, որ  եթե դա տեղի չունենա, ապա ինքը՝ Մանուկյանը, հացադուլ կհայտարարի:

«Ձեր շնորհավորանքը ուղղեցիք այն օրերին, երբ ընտրախախտումների բազմաթիվ ահազանգներ էին հրապարակվում՝ լցոնումների, ընտրակաշառքների, արտագաղթած և մահացած մարկանց անունից քվերակության և կրկնակի քվերակության դեպքերի մասին: Կեղծված ընտրությունների մասին հանրային դժգոհություն է առաջացել և բազմամարդ հանրահավաքներ են անցկացվել Հայաստանի տարբեր քաղաքներում, ինչպես նաև աշխարհի տարբեր հայկական համայնքներում: Ձեր շնորհավորանքը նաև համընկավ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցի հրապարակման օրվա հետ, որը ևս վկայում էր, որ ընտրությունների պաշտոնական արդյունքների հանդեպ առկա է հանրային անվստահություն: Ես միշտ հարգել եմ ձեր՝ ժողովրդավարական սկզբունքներին հետևելու սկզբունքը: Սակայն, համոզված եմ, որ ձեր շնորհավորանքն ուղղված Սերժ Սարգսյանին՝ ձեր սկզբունքին դավաճանել է»,- իր նամակում գրել է Արա Մանուկյանը:

Tekali Taxi