Home / Հայաստան / Ազատության հրապարակում ստորագրահավաք է ընթանում

Ազատության հրապարակում ստորագրահավաք է ընթանում

Այս պահին Ազատության հրապարակում ընթանում, է ստորագրահավաք, որը նպատակ ունի վավերացնել նախագահական ընտրություններում Րաֆֆի Հովհաննիսյանի հաղթանակը: Հիշեցնենք, որ Հայաստանի հազարավոր քաղաքացիներ համաձայն չեն ԿԸՀ-ի պաշտոնական տվյալների հետ, որոնց համաձայն «Ժառանգության» ղեկավարը զբաղեցրել է երկրորդ տեղը:

Ստորագրահավաքի տեքստում, մասնավորապես, ասված է. «Ես ՀՀ քաղաքացի եմ և սատարում եմ ՀՀ նորընտիր նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի պայքարին՝ հանուն հայ ժողովրդի հաղթանակի վավերացման և համազգային նոր վերածննդի: Ես պատրաստ եմ անմնացորդ զորակցելու Րաֆֆի Հովհաննիսյանի իր և մեր պայքարում և մասնակցել սույն թվականի ապրիլի 9-ին տեղի ունենալիք նոր Հայաստանի երդմնակալության արարողությյանը»:

Ինչպես Epress.am-ի հետ զրույցում ասել է «Ժառանգության» պատգամավոր Ռուբեն Հակոբյանը, հնարավոր է՝ ստորագրահավաքն անցկացվի նաև Հայաստանի մարզերում, ինչպես նաև դրա տեքստը տեղադրվի համացանցում՝ քաղաքացիների հարմարավետությունն ապահովելու համար:

Նշենք, որ ստորագրահավաքին միանալու համար անձնագրային տվյալներ չեն պահանջվում:

Tekali Taxi