Home / Հայաստան / Ուսանողները ԵՊՀ ռեկտորին նամակ են հանձնել. պահանջը չկատարելու դեպքում կդիմեն արտասահմանյան բուհերին

Ուսանողները ԵՊՀ ռեկտորին նամակ են հանձնել. պահանջը չկատարելու դեպքում կդիմեն արտասահմանյան բուհերին

ԵՊՀ ուսանողները պահանջում են մարտի 19-22 ընկած ժամանակահատվածում Գևորգ Մելքոնյանին հեռացնել ԵՊՀ ռեկտրի օգնականի պաշտոնից, պատժել դասադուլի ընթացքում ապօրինություններ թույլ տված բոլոր անձանց: Այս մասին ասված է ուսանողների՝ այսօր ռեկտորին հանձնած նամակում:

Այս պահանջը չիրականացնելը, ըստ ուղերձի, կհաստատի ռեկտոր Արամ Սիմոնյանի անգործությունը, և մարտի 25-ին ուսանողները կդնեն նոր պահանջ՝ Սիմոնյանի հրաժարականը: Ուղերձում ասված է, որ պետք է հրաժարական տա նաև ԵՊՀ-ի հոգեբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը:

Պահանջը ստորագրել է մոտ 5000 մարդ, ընդ որում՝ ուսանողներ ոչ միայն ԵՊՀ-ից, այլև այլ բուհերից:

«Մենք կարող ենք ենթադրել, որ ռեկտորը մեր պահանջը չի կատարի: Այդ դեպքում մենք կսկենք դիմել արտասահմանյան բուհերին, որոնք համագործակցում են ԵՊՀ-ի հետ: Մենք կներայացնենք նրանց ԵՊՀ-ի աշխատաոճի մասին իրական փաստեր»,- Epress.am-ի հետ զրույցում ասել է ուսանողուհի Շողակաթ Վարդանյանը՝ ասելով, որ նպատակն է կանխել բուհերը կուսակցական կենտրոնների վերածելը:

Հիշեցնենք, որ Գևորգ Մելքոնյանը դասադուլներից մեկի ժամանակ փորձել էր ցրել ուսանողներին և օգնության էր կանչել «ախալքալաքցիների զորքը»:

Tekali Taxi