Home / Հայաստան / «Ուզո՞ւմ եք, կլինի քանակ». Րաֆֆի Հովհաննիսյանը հորդորում է չսպառնալ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Ուզո՞ւմ եք, կլինի քանակ». Րաֆֆի Հովհաննիսյանը հորդորում է չսպառնալ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Սերժ Սարգսյանը մարտահրավեր է նետում՝ թվաբանական վերլուծություններ անելուց հետո ասելով, որ հրապարակում հավաքվում է ընդամենը 3000 մարդ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ընդդիմության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Ուզում եք քանա՞կ, կլինի քանակ: Իսկ դրանից հետո թող ոչ մեկն ինձ ու մեր ժողովրդին չսպառնա, որ մեր ժողովրդի դեմ պիտի բարձրանա ոստիկանի կամ իրավապահ ծառայության ձեռքը: Դա չի լինելու, որովհետև ոստիկանը նույն ժողովրդի մասն է», – ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ մի քանի լևրատվամիջոցի հետ հանդիպմանը Սերժ Սարգսյանը, մասնավորապես, ասել էր. «Ես չեմ պատրաստվում Ազատության հրապարակ գնալ, պատճառները բազմաթիվ են և բազմապիսի… Դուք ասում եք, որ հինգ հարյուր հազարից ավելի մարդ կանգնած են նրա թիկունքում և հրապարակներում են: Ես ուրեմն տեսողության հետ կապված խնդիրներ ունեմ, և ոչ միայն ես, այլ երևի մեր բնակչության մեծ մասը, որովհետև ես այնտեղ չեմ տեսել ոչ հինգ հարյուր հազար, ոչ հիսուն հազար մարդ: Երբ ասում են, որ ժողովուրդը հրապարակում է, ինձ համար շատ տարօրինակ է դա: Միջին հաշվով այս հանրահավաքներին, որ տեղի են ունենում Ազատության հրապարակում, մասնակցում է երեք հազար մարդ»:

Այսօրվա ասուլիսին Րաֆֆի Հովհաննիսյանը նաև անդրադարձել է իր ծնողների՝ Հայաստան գալու փաստին:

«Ինձ համար մեծ օրհնանք է, որ ծնողներս միացել են ինձ: Մայրս մխիթարվում է նրանով, որ միշտ մտահոգված եղել է իմ գիրությամբ: Հիմա արդեն չի կարող իմ վրա խոսել: Իրենք ծնողական հույս և լիցք են տալիս ինձ», – ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը:

Tekali Taxi