Ամենայն հավանականությամբ, Սերժ Սարգսյանի երդմնակալության ԱԺ հատուկ նիստին կմասնակցեն միայն ՀՀԿ-ն և ՕԵԿ-ը, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:
ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը թերթի հետ զրույցում բացառել է իրենց խմբակցության մասնակցությունը երդմնակալության արարողությանը:
«ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն թեև հայտարարում են՝ առայժմ չունեն որոշում, սակայն նրանք ևս հակված են բոյկոտելու այդ միջոցառումը: Իսկ «Ժառանգություն» խմբակցությունն այդ օրը անցկացնելու է Րաֆֆի Հովհաննիսյանի երդմնակալության արարողությունը»,- նշում է «Ժողովուրդ»-ը: