հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Տեսանյութեր / Ադրբեջանական ինքնաթիռները թռչել են Ղարաբաղում դիտարկման գոտու տարածքում

Ադրբեջանական ինքնաթիռները թռչել են Ղարաբաղում դիտարկման գոտու տարածքում

Այսօր Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները թռիչքներ են իրականացրել Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի մոտակայքում, հաղորդում է 1news.az-ը:

Թռիչքները տեղի են ունեցել Աղդամի և Բարդայի շրջաններում, որտեղ այսօր իրականացված դիտարկման ընթացքում ԵԱՀԿ-ի Մինսկի Խմբի համանախագահները հատել են շփման գիծը:

Հիշեցնենք, որ այսօր ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի դիտարկում է անցկացրել Աղդամ-Բարդա ուղղությամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ:

Դիտարկման ժամանակ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ժակ Ֆորը /Ֆրանսիա/, Իգոր Պոպովը /Ռուսաստան/ և Յան Քելին /ԱՄՆ/, ովքեր  նախօրեին տեղի ունեցած դիտարկման ժամանակ ադրբեջանական կոմից անցել էին ԼՂՀ տարածք, հատել են շփման գիծը ականազերծված հատվածով՝ անցնելով Արցախի տարածքից հակառակ կողմը:

Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են ԼՂՀ արտաքին գործերի նախարարության եւ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները, հայտնում են ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից: