Home / Տեսանյութեր / iLur.am-ը պայքարելու է, որպեսզի լրագրողի վրա հարձակված անձը պատժվի

iLur.am-ը պայքարելու է, որպեսզի լրագրողի վրա հարձակված անձը պատժվի

Ապրիլի 23-ին Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ընթացքում iLur.am լրատվական կայքի թղթակցի մասնագիտական պարտականությունները խոչընդոտելու վերաբերյալ գործով Նոր Նորքի քննչական բաժին են հրավիրվել տուժած Հակոբ Կարապետյանը և Աշոտ Պապայանը (լուսանկարում), որոնցից ոստիկանության ծառայողները բացատրություններ են վերցրել: Այս մասին հաղորդում է ՀՀ ոստիկանության կայքը՝ նշելով, որ Հակոբ Կարապետյանին տրվել է դատաբժշկի ուղեգիր:

Ոստիկանության տարածած հաղորդագրությանն արձագանքել է iLur.am լրատվական կայքը՝ այն անվանելով սենսացիոն:

Մեր լրագրողին ծեծի ենթարկած Աշոտ Պապայանը հրավիրվել է ոստիկանություն, նրանից բացատրություններ են վերցվել և վերջ:

iLur.am կայքը հրապարակել էր տեսանյութ, որտեղ Երևանի քաղաքապետարանի պաշտոնյա՝ Զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանը մեր արդեն ծեծված լրագրողին բառացիորեն հաստատում է ոչ միայն տեղի ունեցածը, այլև ակամա «խոստովանում» է, որ գիտի, թե ովքեր են գործադրված բռնության հեղինակները: Այսքանից հետո, Ոստիկանությունը արդեն կարող էր ավարտին հասցնել քրեական գործը, այլ ոչ թե «շարունակել նյութերի նախապատրաստումը»:

Ոստիկանության պահվածքից և այս հայտարարությունից կարելի է եզրակացնել, որ Վովա Գասպարյանի ղեկավարած կառույցն ամեն ինչ անելու է գործը կոծկելու համար:

iLur.am-ի խմբագրակազմը, իր հերթին, հայտարարում է, որ ամեն ինչ անելու է և մինչև վերջ պայքարելու է մեր լրագրող Հակոբ Կարապետյանին ծեծի ենթարկած Երևանու ավագանու անդամ Աշոտ Պապայանին (մականունը՝ Տուռբո) քրեական պատասխանատվության ենթարկելու համար», – նշված է կայքի հրապարակման մեջ:

Tekali Taxi