Այլիսլիի մասին լուրը նախկին քաղբանտարկյալի կայքի սադրանքն է, վստահ են գրողի ծանոթները
Հալածվող ադրբեջանցի գրող, «Քարե երազներ» աղմկահարույց վեպի հեղինակ Աքրամ Այլիսլին չի լքել Ադրբեջանը: Այդ մասին Epress.am-ին Բաքվից հայտնել են գրողի ծանթոները: Նրանց խոսքով՝ այդ սադրանքը դիտավորյալ հրապարակել է նախկին քաղբանտարկյալ Էյնուլա Ֆաթուլաևին պատկանող Haqqin.az կայքը:
Ինքը՝ Այլիսլին, kulis.az կայքի հետ զրույցում հայտարարել է. «Դա հերթական սուտն է, որն իմ մասին տարածում են: Ես ինձ շատ լավ եմ զգում: Ադրբեջանը լքելու մտադրություն չունեմ, այդ մասին չեմ մտածել և չեմ մտածելու»:
Երեկ Այլիսլիի՝ երկրիը լքելու մասին գրելով haqqin.az-ը հղում էր կատարել «տեղական ԶԼՄ-ների» և գրողի որդու վրա: Վերջինս, իբր, ասել էր, որ հայրը մի քանի օր է՝ տանը չէ: Այնուհետև այդ կայքը հետևյալ ենթադրությունն էր արել. «Չի բացառվում, որ Այլիսլին գտնվում է արտասահմանում և իր համար քաղաքական ապաստան է փնտրում»:
Նշենք, որ Haqqin.az-ի նախկին քաղբանտարկյալ Էյնուլա Ֆաթուլաևը երկու ընդդիմադիր թերթերի խմբագիր է եղել, բանտում ավելի քան 4 տարի է անցկացրել և միջազգայնորեն հայտնի է դարձել որպես Ադրբեջանի իշխանությունների քննադատ:
2011 թվականի մայիսին Իլհամ Ալիևը նրան ներում է շնորհել: Բանտից դուրս գալուց հետո նա խզել է կապերը բոլոր անկախ լրագրողների և հրապարակախոսների հետ ու սկսել է զեկույցներ հրապարակել, այդ թվում՝ քաղբանտարկյալների վերաբերյալ, որոնք իշխանամետ բնույթ են կրում:
Ֆաթուլաևը ձերբակալվել էր 2007 թվականի ապրիլի զրպարտության մեղադրանքով: ԶԼՄ-ներում տարածում էր գտել այն կարծիքը, որ լրագրողին պատժել են Լեռնային Ղարաբաղ այցելության համար և դրանից հետո հեղինակած «Ղարաբաղյան օրագիր» հոդվածների շարքի համար: Հետագայում Ֆաթուլաևին մեղադրել են ահաբեկչության և հարկերից խուսափելու մեջ: Ընդհանուր առմամբ, նա բանտում պետք է 8,5 տարի անցկացներ:
Գրող Աքրամ Այլիսլին ճնշումների է ենթարկվել Ադրբեջանբում «Քարե երազներ» ռուսալեզու վեպի համար: Նրանց մեղադրել են հայերի նկատմամբ ջերմ վերբերմունքի մեջ, երբ գրողը նկարագրում էր 1980-ականների վերջին Ադրբեջանում տեղի ունեցած դեպքերը:
Գրողի կինն ու որդին ազատվել են աշխատանքից, նրանց զրկել են պետական թոշակից: