Գլխավոր / Հայաստան / Ինչպե՞ս կարող է ԲՀԿ-ն ընդդիմություն լինել, հայտարարել է Գագիկ Ծառուկյանը

Ինչպե՞ս կարող է ԲՀԿ-ն ընդդիմություն լինել, հայտարարել է Գագիկ Ծառուկյանը

«Ցանկալի հյուր են բոլորը: Հրավիրել եմ բոլորին՝ և՛ Րաֆֆի Հովհաննիսյանին, և՛ Լեւոն Տեր-Պետրոսյանին… Մենք  բոլոր-բոլորին հրավիրել ենք: Եկեղեցու դռները բոլորի առաջ բաց են»,- Աբովյանում կառուցված եկեղեցու օծման արարողության ժամանակ ասել է Գագիկ Ծառուկյանը:

Իսկ եթե բոլորը չընդունեն հրավերը, ինչպե՞ս դա կմեկնաբանվի հարցին, Ծառուկյանն ասել է, որ դրա պատասխանը պետք է լրագրողները տան:  Կարևորն այն է, որ իրենք բոլորին հրավիրել են:

Ծառուկյանը նաև ընդգծել է, որ ցանկացած հաջողություն կարելի է արձանագրել միավորման եղանակով:

Պատասխանելով ԳԱԼԱ-ի այն հարցին, թե ԲՀԿ-ն հնարավո՞ր է դառնա ընդդիմություն, Ծառուկյանը պատասխանել է. «Ո՛չ, ԲՀԿ-ն ընդդիմություն չի կարող դառնալ: Ինչպե՞ս կարող է ԲՀԿ-ն ընդդիմություն լինել: ԲՀԿ-ն կարող է կողմնակից լինել այն ամենին, ինչը օգուտ է երկրին և ժողովրդին: Ես միշտ ասել եմ, որ քաղաքականության մեջ մտել եմ ոչ թե  անձնական շահի համար, քծնանքի, այլ երկրի հզորացման զարգացման համար»: