Home / Հայաստան / Զինվորը կրակել է ծառայակցի վրա. մեղադրվում է սպանության փորձի մեջ

Զինվորը կրակել է ծառայակցի վրա. մեղադրվում է սպանության փորձի մեջ

Օրերս  Գեղարքունիքի մարզի Մարտունու զորամասերից մեկում միջադեպ է գրանցվել, հայտնում է «Փաստինֆո» գործակալությունը:

Ըստ նախնական վարկածի, ժամկետային զինծառայող Միշա Խուդավերդյանն իրեն ամրակցված ավտոմատից կրակել է պայմանագրային զինծառայող Կամո Ավագյանի ուղղությամբ:

Համաձայն «Փաստինֆո»-ի, ժամկետային զինծառայողին զայրացրել է այն փաստը, որ Կամո Ավագյանը հրամանատարին զեկուցագիր է գրել՝ հերթապահության ժամանակ մաքրությունը չպահպանելու վերաբերյալ:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին  մասով (սպանության փորձ): ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանի տեղեկացմամբ՝ Միշա Խուդավերդյանը կալանավորվել է:

Միջադեպի կոնկրետ օրը չի նշվում:

Tekali Taxi