Home / Հայաստան / Նուբարաշեն ՔԿՀ-ի պետի նախկին տեղակալը ձերբակալվել է. մեղադրում են կաշառք ստանալու մեջ

Նուբարաշեն ՔԿՀ-ի պետի նախկին տեղակալը ձերբակալվել է. մեղադրում են կաշառք ստանալու մեջ

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի նախկին տեղակալ Դավիթ Մուրադյանը, ում կասկածում են առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ: Այս մասին հայտնում  է ՀՔԾ-ի պաշտոնական կայքը:

«Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի պետի նախկին տեղակալ Դավիթ Մուրադյանը 2012թ. փետրվարից մինչև դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում դատապարտյալ Արտակ Հակոբյանից և նրա կնոջից՝  Հայաստան Հակոբյանից, Արտակ Հակոբյանին պատժի կրումից վաղաժամկետ ազատելու համար պահանջել ու ստացել է ընդհանուր՝ 14.000 ԱՄՆ դոլար: Բացի դա, նույն հարցի համար Արտակ Հակոբյանի ծանոթների միջոցով ձեռք է բերել 540.000 դրամի կահույք», – տեղեկացնում է կայքը:

Լուսանկարը՝  hcav.am

Tekali Taxi