Home / Հայաստան / Գալուստ Սահակյանը պետք է ներողություն խնդրի Զարուհի Փոստանջյանից

Գալուստ Սահակյանը պետք է ներողություն խնդրի Զարուհի Փոստանջյանից

Միակ այլընտրանքը մնում է սոցիալական բունտը:  Պետության զարգացման  հեռանրակների մասին խոսելով՝ ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպմանն ասել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:

Նա ասել է, որ էլովուցիոն զարգացումը, ինչի մասին իշխանությունները խոսում են, անհնար է, քանի որ դրան դեմ է հենց իշխանությունը, որը թույլ չի տալիս  ընտրությունների մեխանիզմը գործի:

Անդրադառնալով  երեկ ԱԺ-ում ընդունված  Կառավարության ծրագրին՝ Ռուբեն Հակոբյանն ասել է, որ այս համակարգն ի վիճակի չէ որևէ ծրագիր իրականացնել:

«Եթե ծրագիրը կայացվի, դա նշանակում է վերջ տալ կոռուպցիային, մենաշնորհին, ինչը հիմքն է այս համակարգի, ուստի դա անել հնարավոր չէ», – ասել է Հակոբյանը:

Անդրադառնալով երեկ ԱԺ-ում հնչած ելույթներին՝ «Ժառագնության» խմբակցության ղեկավարն ասել է, որ անթույլատրելի է համարել Գալուստ Սահակյանի վիրավորանքը Զարուհի Փոստանջյանի հասցեին: Ըստ պատգամավորի՝ ՀՀԿ խմբակցության ղեկավարը իր արտահայություններով գերազանցել է բոլոր անձնական վիրավորանքները ԱԺ-ում հնչած և պետք է քաջություն ունենա և ներողություն խնդրի Փոստանջյանից:

Նշենք, որ Սահակյանն ասել էր, թե «այդ առաքինի կնոջը պետք է հիշեցնել, որ ԱԺ-ն մայրուղի չէ, որ մեքենա կանգնեցնեն, ու մեքենան չկանգնի ու դրանից նեղանան»:

Tekali Taxi