Home / Բանակ / Կուրսանտի սպանությունից հետո ռազմական ինստիտուտի պետը հրաժարական է ներկայացրել

Կուրսանտի սպանությունից հետո ռազմական ինստիտուտի պետը հրաժարական է ներկայացրել

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետ, գեներալ-լեյտենանտ Մարտին Կարապետյանը հրաժարականի դիմում է ներկայացրել ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Նրա դիմումը կքննարկվի ծառայողական քննության անցկացումից հետո:

Կարապետյանը հրաժարականը ներկայացրել է երեկ ռազմական ինստիտուտում գրանցված միջադեպից հետո: Հիշեցնենք, որ կուրսանտ Արմեն Մեքումյանը կրակել էր ծառայակից Սիփան Մովսիսյանի վրա, ով մահացել էր:

Մելքումյանը ձերբակալված է: Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ քր. օր-ի 104 հոդ. 1-ին մասով (Սպանություն) հարուցվել է քրեական գործ, նշանակվել է Սիփան Մովսիսյանի դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Tekali Taxi