Home / Հայաստան / Ընդդիմադիր բլոգերը որոշել է մասնակցել Մոսկվայի քաղաքապետի ընտրություններին

Ընդդիմադիր բլոգերը որոշել է մասնակցել Մոսկվայի քաղաքապետի ընտրություններին

Ռուս ընդդիմադիր գործիչ, բլոգեր Ալեքսեյ Նավալնին խոստանում է մասնակցել Մոսկվայի քաղաքապետի ընտրություններին, եթե դրանք անցկացվեն սեպտեմբերին, հաղորդում է mk.ru-ն:

«Եթե ընտրություններ լինեն, ես կմասնակցեմ, քանի դեռ ունեմ այդ հնարավարությունը»,- հայտարարել է Նավալնին: Ըննդիմադիր գործչի խոսքերով՝ Պետդումայի և քաղաքապետի ընտրությունները սկզբունքորեն կարևոր են իր համար:

Նոխօրեին ԶԼՄ-ում լուրեր էին տարածվել, թե քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հունիսի 4-ին հնարավոր է հրաժարական տա և դառնա քաղաքապետի պաշտոնակատար: 2015 թվականին նշանակված ընտրությունները Սոբյանինի հրաժարականից հետո կարող են տեղափոխվել 2013-ի աշուն: Հնարավոր է՝ ընտրություններն անցկացվեն սեպտեմբերի 8-ին:

Tekali Taxi