Home / Հայաստան / Թուրքիայի իրադարձությունները կազդեն Ադրբեջանի վրա, վստահ է պատգամավորը

Թուրքիայի իրադարձությունները կազդեն Ադրբեջանի վրա, վստահ է պատգամավորը

Ստամբուլում գտնվող Քաղաքական համերաշխության կուսակցության նախագահ և Ադրբեջանի Միլի մեջլիսի պատգամավոր Սաբիր Ռուստամխանլին կարծում է, որ Թուրքիայում տեղի ունեցող բողոքի ակցիաները կազդեն Ադրբեջանում իրավիճակի վրա: Turan-ի հետ զրույցում Ռուստամխալին նշել է, որ Թուրքիայի իշխանություններն ամեն ինչ արել են՝ հասարակությանն իրենց դեմ տրամադրելու համար: Պատգամավորի խոսքով՝ ցույցերին մասնակցում են մեծամասամբ երիտասարդներ, ովքեր այսպիսով իրենց բողոքն են արտահայտում Անկարայի ներքին և արտաքին քաղաքականության դեմ:

«Բողոքի ակցիաներիի մասնակիցների հանդեպ պաշտոնական Անկարայի վիրավորական գործողությունները ողջ Թուրքիան ոտքի են կանգնացրել: Այս բողոքները մի օրում չեն հասունացել և սպասելի էին» ,- ասել է Ռուստամխանլին՝  վստահություն հայտնելով, որ այդ ակցիաներն իրենց ազդեցությունը կթողնեն նաև Ադրբեջանի վրա:

Հիշեցնենք, որ Թուրքիայում ակտիվիստները պահանջում են չվերացնել Ստամբուլի կենտրոնում՝ Թաքսիմ հրապարակի հարևանությամբ գտնվող Գեզի այգին, որի փոխարեն քաղաքային իշխանությունները որոշել են առևտրի կենտրոն կառուցել:

Արդեն ավելի քան 235 բողոքի ցույցեր են տեղի ունեցել երկրի 67 քաղաքներում: Կան զոհեր և հարյուրավոր վիրավորներ, մոտ 2000 մարդ ձերբակալվել է: Ցուցարարներին ցրելու համար ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառում:

Ուրբաթ օրվանից ի վեր բողոքները չեն դադարում Թուրքիայի խոշորագույն քաղաքներում՝ Ստամբուլում, Անկարայում, Իզմիրում և Կոնիայում:

Tekali Taxi