Home / Հայաստան / «Ամոթ Լիսկայի կուսակիցներին». ինչպես էին ճանապարհում նախարարներին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Ամոթ Լիսկայի կուսակիցներին». ինչպես էին ճանապարհում նախարարներին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Ամոթ Լիսկայի կուսակիցներին», «Մարդասպաններ», «Հանրապետական սրիկա», «Հանրապետական  մարդասպան, հանրապետական վախկոտ», «Լիսկա, սրիկա», «Լիսկա, մարդասպան» վանկարակումներով ակտիվիստ Վարդգես Գասպարին այսօր ճանապարհել է կառավարության շենքից դուրս եկած ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին, ՀՀ քաղծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանին և ՀՀ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանին:  Հիշեցնենք, որ այսօր ՀՀ կառավարության նիստի ժամանակ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի (մականունը՝ Լիսկա) լիազորությունները դադարեցվել են:

Կառավարության մոտ հավաքված քաղաքացիները, քաղաքացիական նախաձեռնությունների անդամները սուլոցներով, ծափերով  ու վանկարկումներով միացել են Գասպարիին:

«Ազգի դավաճաններ, անհավատներ, պակաս Լիսկա սրանք էի՞ն», – բղավել է ակցիայի մասնակից կանանցից մեկը:

Բարձրաստիճան պաշտոնյաները զրուցելով հեռացել են՝ ուշադրություն չդարձնելով  հասցեին հնչող վանկարկումներին:

«Սրանք բոլորը անամոթի անձնագիր ունեն», – ասել է հավաքված կանանցից մեկը:

Նմանատիպ վերաբերմունքի է արժանացել ավելի ուշ կառավարության շենքից դուրս եկած Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, ով, ի տարբերություն նախորդ պաշտոնյաների, իր հասցեին հնչած վանկարկումներն ու սուլոցները անուշադրության չի մատնել: Նա մի պահ կանգ է առել ու սաստող հայացքով նայել է ակտիվիստներին, ինչից նրանք ավելի են ոգևորվել:

«Մեր միակ ու անկրկնելի բնապահպանը, այ չունենաք քեզ: Այծի միս կերե՞լ ես», -հայտարարել է ակտիվիստներից մի երիտասարդ:

Ակտիվիստ Կարեն Հարությունյանն էլ՝ դիմելով նախարարին հարցրել է՝ «իսկ դուք Այծ Բեզոարյանին ճանաչո՞ւմ եք», ինչից հետո նախարարը շրջվել ու հեռացել է:

Tekali Taxi