Home / Հայաստան / «Նաիրիտի» վաճառքի շուրջ բանակցությունները տապալման եզրին են. թերթ

«Նաիրիտի» վաճառքի շուրջ բանակցությունները տապալման եզրին են. թերթ

ՀՀ կառավարության և ռուսաստանյան «Իտեռա» ընկերության միջև «Նաիրիտի» շուրջ ընթացող բանակցությունները տապալման եզրին են, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:

Կողմերը համաձայնության չեն գալիս առանցքային հարցերի շուրջ: Ըստ թերթի տեղեկությունների՝ ռուսական կողմը պահանջում է զրոյացնել «Նաիրիտի» պարտքերը և որպես որևէ պարտավորությամբ չծանրաբեռնված ձեռնարկություն՝ վաճառել իրենց:

«Հայկական կողմին, սակայն, դա ինչ-ինչ պատճառներով ձեռնտու չէ: Խնդիրն այն է, որ տարիներ շարունակ «Նաիրիտի» հետ այնպիսի ֆինանսական մութ սխեմաներ են կիրառել, այնպես են «կթել» արդյունաբերական այդ հսկան, որ այսօր ոչ ոք չի կարող ասել, թե ի վերջո ինչքան պարտք ունի «Նաիրիտը», ում է պարտք, ինչպես են գոյացել այդ պարտքերը: Բավական է ասել, որ «Նաիրիտից» մի քանի տարի անընդմեջ «սնվել են» մի քանի օֆշորային ընկերություններ, որոնք տասնյակ միլիոնների շահույթ են ստացել, իսկ «Նաիրիտը», մեղմ ասած, սնանկացել է: Ըստ որոշ հաշվարկների՝ «Նաիրիտի» պատքերը տարբեր բանկերին և ընկերություններին կարող է հասնել մինչև 250-300 միլիոն դոլարի, իսկ «Նաիրիտի» վերազինման համար անհրաժեշտ է մոտ կես միլիարդ դոլար», – գրում է թերթը: 

Tekali Taxi