Home / Հայաստան / «Հայբիզնեսբանկի» վարչության նախագահին ծեծի են ենթարկել. թերթ

«Հայբիզնեսբանկի» վարչության նախագահին ծեծի են ենթարկել. թերթ

Հունիսի 10-ի երեկոյան իր աշխատասենյակում դաժան ծեծի է ենթարկվել «Հայբիզնեսբանկի» վարչության նախագահ, 53-ամյա Սերգեյ Արզումանյանը: Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը՝ հղում կատարելով իր աղբյուրներին: Թերթն ընդգծում է, որ Արզումանյանն արդեն երեք օր է աշխատանքի չի գնում: 

Բանկում շրջանառվող լուրերի համաձայն, աշխատանքային օրվա վերջին Արզումանյանի աշխատասենյակ են ներխուժել ընդգծված կառուցվածքով 4-5 երիտասարդներ, որոնք իրենց «գործը» անելուց հետո լուռ հեռացել են:

Դրանից հետո դուրս է եկել Արզրումանյանը, որի դեմքն անճանաչելի է եղել: «ՀԺ»-ն գրում է, որ, բանկի աշխատակիցների շրջանում տարածված լուրերի համաձայն, դեպքից մի կես ժամ առաջ Արղումանյանը լարված հեռախոսազրույց է ունեցել ինչ-որ մեկի հետ:

Թե ով է եղել այդ անձնավորությունը, թերթին չի հաջողվել պարզել, իսկ Սերգեյ Արզումանյանի հետ կապ հաստատելու բոլոր փորձերն ապարդյուն են անցել:

«ՀԺ»-ն հավելում է, որ Արզումանյանը չի դիմել ոչ ոստիկանություն, և ոչ  առողջապահական որևէ հիմնարկ:

«Հայբիզնեսբանկի» բաժնետերը Վիտալի Գրգիորյանն է, որը հիմնականում բնակվում է արտերկրում: 

Tekali Taxi