Home / Հայաստան / Գալիք օրերին եղանակը փոփոխական կլինի

Գալիք օրերին եղանակը փոփոխական կլինի

Հունիսի 15-16-ը և 19-ին Հայաստանում սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Հունիսի 17-ին հյուսիսային շրջաններում, 18-ի օրվա երկրորդ կեսին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը:

Օդի ջերմաստիճանը հունիսի 15-16-ը աստիճանաբար կբարձրանա 3-5, 17-19-ին կնվազի 5-7 աստիճանով:

Հունիսի 15-16-ը և 19-ին Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ: 17-ին երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, անձրևի հավանակությունը փոքր է, 18-ի օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Tekali Taxi