Home / Հայաստան / Կարկուտից տուժած արմավիրցիները հրաժարվում են իրենց բաժանվող դիզվառելիքից

Կարկուտից տուժած արմավիրցիները հրաժարվում են իրենց բաժանվող դիզվառելիքից

Արմավիրի մարզի Հայկավան գյուղի բնակիչները հրաժարվում են որպես օգնություն իրենց տրված դիզվառելիքից: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Հայկավանի բնակիչ Հովհաննես Հակոբյանը: Նրա խոսքով՝ պատճառն այն է, որ տրված վառելիքը անորակ է, և տրակտորի տերերը հրաժարվում են այն լցնել իրենց մեքենանների մեջ՝ վախենալով, որ շարժիչը կփչանա: 

«Տված դիզվառելիքը ժանգի գույն ունի, ոչ թե կապույտ կամ դեղին, ինչպես լինում է նորմալ դիզվառելիքը»,- ասել է Հակոբյանը: Նրա խոսքով՝ գյուղացիներին անհանգստացնում է նաև, թե ինչ սկզբունքով է վառելիքը բաժանվում:

Հակոբյանը կոռուպցիոն ռիսկեր է տեսնում նրանում, որ գյուղացիներին տրվող վառելիքը չի բաշխվում ըստ ունեցած հողատարածքի հետկարների:

Հայկավանի բնակիչն ասել է նաև, որ այն մարդիկ, ովքեր պտղատու այգի ունեին, հրաժարվում են ոչ միայն դիզվառելիքից, այլ նաև բաժանվող սերմերից:

Գյուղացիները, չնայած դժգոհություններին, այլևս չեն ցանակում պայքարել արդարացի փոխհտուցման համար: «Արդեն մարդիկ ուժ չունեն, հիասթափված են»,- ասել է Հակոբյանը: 

Tekali Taxi