Home / Հայաստան / «Հայբիզնեսբանկի» նախագահը բողոք չունի. մամուլում գրել էին, որ նրան ծեծել են

«Հայբիզնեսբանկի» նախագահը բողոք չունի. մամուլում գրել էին, որ նրան ծեծել են

«Հայբիզնեսբանկի» կենտրոնական խորհրդի նախագահ Սերգեյ Արզումանյանը հայտարարել է, որ ինքը ոչ մի բողոք և ոստիկանությունում հայտարարություն տալու խնդիր չունի: ՀՀ ոստիկանության կայքի համաձայն, այս մասին Արզումանյանն ասել է ոստիկանության Կենտրոնական բաժնի աշխատակիցների հետ զրույցում, որոնք պարզաբանումներ են խնդրել իր հետ կատարված միջադեպի վերաբերյալ:

Նշենք, որ ավելի վաղ «Հայկական ժամանակ» օրաթերթը գրել էր, որ հունիսի 10-ին Սերգեյ Արզումանյանը 4-5 անձի կողմից ծեծի էր ենթարկվել իր աշխատասենյակում:

Երեկվա համարում «ՀԺ»-ն, հղում կատարելով իր աղբյուրներին, նշել էր Արզումանյանի գործի մեջ ներգրավված են ազդեցիկ բարձրաստիճան պաշտոնյաներ և քրեական հեղինակություններ: 

Tekali Taxi