Home / Հայաստան / ՀՖՖ նախագահը վստահ է, որ իրավունք ունի պատժել ֆուտբոլիստներին ու մարզչին

ՀՖՖ նախագահը վստահ է, որ իրավունք ունի պատժել ֆուտբոլիստներին ու մարզչին

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը խառնվում է Հայաստանի հավաքականի գործերին, եթե դրանք չեն վերաբերում տակտիկային և ֆուտբոլիստների ընտրությանը: Այս մասին նա հայտարարել է այսօր բլոգոսֆերայի և հայկական ֆորումների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:

«Մի շարք գործեր կան հավաքականում, որոնք իմ պարտականությունների մեջ են մտնում է և որոնց ես պետք է խառնվեմ: Բայց տակտիկայի, ֆուտբոլիստների ընտության հարցին ես չեմ խառնվում: Մի անգամ եմ նման բան արել տարիներ առաջ ու պատժվել եմ», – Հայրապետյանի խոսքերը փոխանցում է football365.am կայքը:

ՀՖՖ նախագահի խոսքով՝  կազմն ընտրում է մարզիչը, սակայն մարզիչներն էլ են սխալվում:

«Մարզիչը կազմն ընտրում է մարզումների արդյունքով: Ձեզ ասեմ, որ այնպես, ինչպես մարզվում է Էդգար Մանուչարյանը, հավաքականում երկրորդը չկա: Ես կարծիք եմ հայտնում մարզչին, որ նա հավաքականում լավ չի խաղում: Մինասյանը նրան կազմ է ընդգրկում: Էդգարին թիմում կատակով անվանում են «մարզման ֆուտբոլիստ»: Եթե Յուրան ունենար նրա որակները, նա համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստ կլիներ: Նույն Մանոյանը, մարզումների ժամանակ ֆանտաստիկ էր, բայց հավաքականում չկարողացավ խաղալ»,- ասել է Հայրապետյանը:

Նա նաև անդրադարձել է Հայաստանի հավաքականում տիրող մթնոլորտին և խոսել առաջատարների մասին:

«Յուրա Մովսիսյանին պատժել եմ մեկ օր ուշացման համար և հեռացրել հավաքականից: Այդ մասին ես հայտարարեցի Դանիայի հետ խաղից հետո: Ես դրա իրավունքն ունեմ, ֆեդերացիայի նախագահ եմ: Ես նույնիսկ մարզչին պատժելու իրավունք ունեմ: Ես հավաքականի հետ կապված ամեն իրավունք ունեմ:

Ես Մովսիսայնին արգելել էի մարզաբազա մտնել: Հաջորդ օրը Մինասյանն ինձ ասաց, որ իրեն պետք է Մովսիսյանը: Լավ, եթե պետք էր, այդպես էլ եղավ: Եթե ես այդ ամենը չանեի, մի մտածեք, թե նա Դանիայի հետ հանդիպմանը այսպես կարող էր խաղալ:

Հավաքականի մտնոլորտը այդքան էլ լավ չի Չեխիայի հետ խաղից հետո: Մինչ այդ ամեն ինչ նորմալ էր: Կան մեկ-երկու ֆուտբոլիստ, որ իրենց վատ են պահում: Իբր մի գլուխ մյուսներից բարձր են: Դա սխալ է:

Բոլորդ սիրում եք ֆուտբոլ, բայց ես ի սկզբանե խնդրել էի, որ նրանց այդքան չմեծարեք: Մենք՝ երկրպագուներս, փչացրեցինք մեր փայլուն ֆուտբոլիստներին: Ափսոսս գալիս է, մեծամտությամբ կործանվել են այդ տղաները:

Նույն Հենրիխ Մխիթարյանը վերջին երեք խաղերում վատ է խաղացել»,- ասել է Հայրապետյանը:

Tekali Taxi