Home / Հայաստան / Բելառուսը Հայաստանին խաբել է. Ղարաբաղի մասին հարցազրույցը տպել են կես տարի ուշացումով

Բելառուսը Հայաստանին խաբել է. Ղարաբաղի մասին հարցազրույցը տպել են կես տարի ուշացումով

Բելառուսի ԱԳՆ-ն հուսահատ քայլի է դիմել՝ հայաստանցի գործընկերներին նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ «Իզվեստիա վ Ուկրաինե» թերթին տված հարցազրույցի վերաբերյալ սուտ տեղեկություններ տրամադրելով, որում Բելառուսի նախագահն իբր Լեռնային Ղարաբաղում իրավիճակի մասին անհաճո կերպով է արտահայտվել: Այս մասին գրում է AFN գործակալությունը:

«Ի՞նչ է իրենից ներկայացնում Լեռնային Ղարաբաղը, ինչպե՞ս են այնտեղ մարդիկ ապրում, որտե՞ղ են աշխատում: Այնտեղ նորմալ կյանք չկա: Ես հասկացա՝ այս խնդիրը պետք է լուծել»,- հարցազրույցում ասել էր Լուկաշենկոն:

Հայաստանի իշխանությունը վրդովվել էր ու Բելառուսի ԱԳՆ-ից պահանջել պարզաբանումներ տալ «Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին  անընդունելի ձևակերպումների» վերաբերյալ»: Ի պատասխան՝ բելառուսական կողմը հայտարարել է, որ Լուկաշենկոն նման բան չի ասել և իր ժամանման նախօրեին «Իզվեստիա վ Ուկրաինե» թերթին հարցազրույց չի տվել:

«Բելառուսի Արտաքին գործերի նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսպիսի ձևակերպումներով հայտարարություններ չի արել: Ավելին, Ուկրաինա իր այցի ընթացքում նախագահը «Իզվեստիա վ Ուկրաինե» թերթին հարցազրույց չի տվել»,- «Նովոստի Արմենիա» գործակալությանն ասել է Հայաստանի Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը:

Լուկաշենկոյի հետ հարցազրույցը թերթի կայքում տեղադրվել էր 2013 թվականի հունիսի 18-ին: Թերթը նշում է, որ Լուկաշենկոն հարցազրույց է տվել «այցից անմիջապես առաջ»: «Այցից անմիջապես առաջ Լուկաշենկոն հանդիպում է ունեցել ԱՊՀ և Բալթյան երկրների ու Վրաստանի Գլխավոր խմբագիրների ակումբի հետ և հարցազրույց է տվել «Իզվեստիա վ Ուկրաինե» թերթին»,- ասված է Բելառուսի նախագահի հայտարարությունների առաջաբանում:

ԱՊՀ և Բալթյան երկրների ու Վրաստանի Գլխավոր խմբագիրների ակումբի նիստը տեղի է ունեցել 2012 թվականի դեկտեմբերի 11-ին՝ Մինսկում, Լուկաշենկոյի և Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի՝ 2012 թվականի դեկտեմբերի 5-ին կայացած հանդիպումից մեկ շաբաթ հետո:

Այս հանդիպումից հետո արդեն որերորդ անգամ բամբասանքներ տարածվեցին Լուկաշենկոյի՝ Ուկրաինա այցի ակտիվ նախապատրաստությունների մասին: Լուկաշենկոյի այցին նախորդող՝ բելառուս պաշտոնյաների Ուկրաինա այցերի կոնկրետ ամսաթվեր էին անգամ նշվում: Այսպես, օրինակ, ԱԳՆ ղեկավար Վ. Մակեյը պետք է Կիև այցելեր 2013 թվականի հունվարի 18-ին, այսինքն՝ Լուկաշենկոյի պաշտոնական այցից իբր մի քանի օր առաջ: Բայց արդյունքում Լուկաշենկոյի և Յանուկովիչի բանակցությունները կրկին տեղափոխվեցին՝ վիճելի հարցերում երկու կողմերի համար ընդունելի լուծումների բացակայության պատճառով:

Հենց այն ժամանակ էլ՝ 2012 թվականի դեկտեմբերին, Լուկաշենկոն հարցազրույց էր տվել ուկրաինական թերթին: Այցը չիրականացավ, և թերթը նյութը պահեց ավելի լավ ժամանակների համար:

Իսկ եթե, ինչպես պնդում է Բելառուսի ԱԳՆ-ն, հարցազրույցը կեղծ է, ապա միայն մնում է ճանաչել ուկրաինացի գործընկերների՝ իմիտացիայի հմտությունները:

Ուկրաինական թերթը Բելառուսի նախագահի հետ հարցազրույցը հրապարակել է հունիսի 18-ին, որում Լուկաշենկոն արտահայտվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին. «Ի՞նչ է իրենից ներկայացնում Լեռնային Ղարաբաղը: Ինչպե՞ս են մարդիկ ապրում այնտեղ, որտե՞ղ են աշխատում: Այնտեղ նորմալ կյանք չկա: Ես հասկացա՝ այս խնդիրը պետք է լուծել: Խոսեցի մի նախագահի հետ, հետո՝ մյուսի: Բացատրեցի, որ իրավիճակն այսպես թողնել չի կարելի: Հայերն ինձ հետ համաձայնեցին, Իլհամ Ալիևի հետ զրուցեցի, նա ասաց, որն ինքն էլ դեմ չէ: Քանի որ ես ատում եմ միջնորդի դերը, ես այդ դերի համար առաջարկեցի Ուկրաինային, բայն նրանք չուզեցին»:

Tekali Taxi