Home / Հայաստան / Երևանցին ձերբակալվել է «Զվարթնոցում» 3.000 դոլար կաշառք ստանալու կասկածանքով

Երևանցին ձերբակալվել է «Զվարթնոցում» 3.000 դոլար կաշառք ստանալու կասկածանքով

Հունիսի 20-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել է Երևանի բնակիչ, անորոշ զբաղմունքի տեր Հայկ Վարդանյանին:

ԱԱԾ պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ Հայկ Վարդանյանը քաղաքացի «Ա»-ին, «Զվարթնոց» օդանավակայանի հսկիչ-անցագրային կետում ծառայության անցնելու հարցում իբր աջակցություն ցուցաբերելու համար, վերջինիցս պահանջել և ստացել է 3.000 դոլար:

ՀՀ ԱԱԾ Քննչական վարչությունում հարուցվել  է քրեական գործ «կաշառք ստանալու պատրվակով խարդախություն» հոդվածով:

Քննությամբ պարզվել է նաև, որ Հայկ Վարդանյանը ակտիվ ներգրավված է կեղծ  արտոնագրերի և անձնագրերի պատրաստման և իրացման մեջ:

Նախաքննությունը շարունակվում է:

Tekali Taxi