Home / Հայաստան / Սահակաշվիլիին չեն ձերբակալի, կարծում է Վրաստանի խորհրդարանի խոսնակը

Սահակաշվիլիին չեն ձերբակալի, կարծում է Վրաստանի խորհրդարանի խոսնակը

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին և իր թիմը 9 տարիների ընթացքում որոշակի առաջընթաց են գրանցել, սակայն Վրաստանում դեռևս շատ խնդիրներ կան: Այս մասին BBC-ի հետ հարցազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Դավիթ Ուսուպաշվիլին:

«Մենք պետք է շարունակենք աշխատել նախանշված հեռանկարային խնդիրների իրականացման ուղղությամբ», – հայտարարել է Ուսուպաշվիլին:

Անդրադառնալով Սահակաշվիլիի կողմնակիցների ձերբակալություններին՝ խորհրդարանի խոսնակը կարծիք է հայտնել, որ Վրաստանի նախագահը չի ձերբակալվի:

«Չեմ կարծում՝ Սահակաշվիլիին կձերբակալեն: Ցավոք, իշխանության գալուց հետո շատ գաղտնիքներ բացահայտվեցին, այդ թվում՝ փողի յուրացման շատ դեպքեր: Մենք ցանկանում ենք կառավարել ավելի լավ երկիր, այն անդամագրել ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին, կարգավորել սոցիալական խնդիրները, քանի որ երկրում բնակչության կեսը աղքատության մեջ է գտնվում: Մեր շահերից չի բխում հանդես գալ որպես նախկին իշխանության դատապարտողներ: Միևնույն ժամանակ, մենք իշխանության ղեկին ենք և պետք է վերականգնենք արդարադատությունը»,- ասել է Վրաստանի խորհրդարանի խոսնակը:

Հիշեցնենք, որ նախորդ ամսին ձերբակալվել է Վրաստանի նախկին վարչապետ, ՆԳՆ նախկին նախարար Վանո Մերաբիշվիլին, ով Սահակաշվիլիի մերձավոր շրջապատից է: Նա մեղադրվում է կոռուպցիայի և պաշտոնական դիրքը չարաշահելու մեջ:

Tekali Taxi