Home / Հայաստան / Բանտում մահացած դատապարտյալն ինքնասպան չի եղել, պնդում է հորաքույրը

Բանտում մահացած դատապարտյալն ինքնասպան չի եղել, պնդում է հորաքույրը

Հունիսի 19-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում մահացած ցմահ դատապարտյալ 22-ամյա Մանվել Հազրոյանը, հարազատների պնդմամբ, ինքնասպան չի եղել: Նա ցանկացել է ինչ-որ բացահայտումներ անել: Այս մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է Հազրոյանի հորաքույրը.

«Մանվելի վերքը պարանի վերք չէ, այլ սուր գործիքով է արված: Նրան գրիմ են արել ու լեյկոպլաստով հավաքել: Ինչ-որ Մանվելի ձեռքից մի հատ հեռախոս են վերցրել և 10 օր դրա համար մենախցում պահել: Նա որոշել էր ողջ ճշմարտությունը պատմել, դրա համար տարել են մենախուց և արել այն, ինչ ուզել են: Այսօր տղայի թաղումն է, և մենք անձամբ նկարելու ենք, որ բոլերը տեսնեն, գոնե այդ հրեշների արածը պարզ լինի, ու արդարությունը վերականգնվի»:

Հորաքույրն ավելի մանրամասն չի նշել, թե ինչ բացահայտումների մասին է խոսքը:

Հիշեցնենք, որ Հազրոյանը դատապարտվել էր ԼՂՀ զորամասերից մեկում 4 զինվորի սպանության և ևս 4 զինծառայողների վիրավորելու համար: 

Համաձայն պաշտոնական վարկածի, նա ինքնասպան է եղել՝ կախվելով ծածկոցի բարակ կտրած շերտակտորով:

Tekali Taxi