Home / Հայաստան / ԱՄՆ նախկին դեսպանը Ղարաբաղի մասին. Բոսնիայում 60 հազար զինված ուժեր «կողմերին բացատրել են` ինչպես գործել»

ԱՄՆ նախկին դեսպանը Ղարաբաղի մասին. Բոսնիայում 60 հազար զինված ուժեր «կողմերին բացատրել են` ինչպես գործել»

Վաշինգտոնում կայացել է «Ադրբեջանն ու Հայաստանը պատերազմի և խաղաղության խաչմերուկում» միջոցառումը: «Սև այգի» գրքի հեղինակ Թոմաս դե Վաալն ու Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ռիչարդ Քոզլարիչը քննարկել են ղարաբաղյան հակամարտության շուրջ «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» իրավիճակի հեռանկարները:

Դե Վաալի կարծիքով՝ 2003 թվականին՝ «Սև այգի» գրքի առաջին հրատարակությունից հետո, տարածաշրջանում ամենակարևոր փոփոխությունը եղել է Ադրբեջանի՝ ուժեղ պետության վերափոխումը: Այս գործոնը մեծացնում է հավանականությունը, որ հակամարտությունը կկարգավորվի ոչ թե խաղաղ, այլ պատերազմի ճանապարհով:

«Ադրբեջանը երբեք չի համակերպվի իր տարածքների օկուպացման հետ: Մյուս կողմից, վերջին 10 տարիների ընթացքում Ադրբեջանը զարգացման զգալի ճանապարհ է անցել, սա այլևս այն փխրուն երկիրը չէ, որը 90-ականներին կորցրել է տարածքներ: Այնպես որ, դինամիկան փոխվել է, և,ցավոք, ապագայում ստատուս քվոն կարող է փոխվել պետարազմի հաշվին, այլ ոչ թե խաղաղության»,- դե Վաալի խոսքերն է փոխանցում «ANS press»-ը:

Տարածաշրջանի փորձագետ, Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ռիչարդ Քոզլարիչը, սակայն, չի կարծում, որ հակամարտության կարգավորումը ուժեղ համաշխարհային կամք է պահանջում: Միևնույն ժամանակ, բանակցությունների ժամանակ հիմնական ծանրություննընկած է հակամարտող կողմերի վրա:

«Ինձ թվում է, որ կարևորը խաղաղության հասնելը չէ, այլ՝ հակամարտության կարգավորումը: Բոսնիայում գտնվում էին շուրջ 60 հազար ամերիկյան զինված ուժեր, և մենք կողմերին բացատրել ենք, թե ինչպես պետք է գործել: Մենք փորձում ենք կողմերի միջև փոխզիջման հասնել: Միևնույն ժամանակ ակնհայտ է, որ այսօր խաղաղության համաձայնագիր կնքելը երկու պետությունների իշխանությունների վրա քաղաքական առումով շատ թանկ կնստի»,- նշել է նախկին դեսպանը: 

Tekali Taxi