Home / Հայաստան / Հայաստանյան թիմերի մրցակիցները եվրագավաթներում հայտնի դարձան

Հայաստանյան թիմերի մրցակիցները եվրագավաթներում հայտնի դարձան

Հայաստանի ֆուտբոլի առաջնության գործող չեմպիոնը՝ Գյումրիի «Շիրակը», Չեմպիոնների լիգայի առաջին որակավորման փուլում հանդիպելու է Սան-Մարինոյի չեմպիոնին՝ «Տրե Պեննե» ակումբին:

Առաջին հանդիպումը կկայանա Հայաստանում՝ հուլիսի 2-ին կամ 3-ին, պատասխան հանդիպումը՝ հուլիսի 9-ին կամ 10-ին: 

Հաղթելու դեպքում երկրորդ որակավորման փուլում «Շիրակի» մրցակիցը կլինի սերբական «Պարտիզանը»:

Եվրոպայի Լիգայի առաջին որակավորման փուլում Երևանի «Փյունիկը» մրցակցի հարկի տակ կմրցի մակեդոնական «Տետեկսի» հետ հուլիսի 4-ին: Նույն օրը Չեռնորգորիայում Երևանի «Միկան» ուժերը կչափի «Ռուդարի» հետ: Պատասխան հանդիպումները կկայանան հուլիսի 11-ին: Նշենք, որ Եվրոպայի Լիգայի անցյալ մրցաշրջանում «Շիրակը» հանդիպել է «Ռուդարի» հետ և երկու խաղի արդյունքում պարտության մատնել մրցակցին՝ 1:0 Չեռնոգորիայում և 1:1 Գյումրիում:

Ի տարբերություն «Փյունիկի» և «Միկայի», Կապանի «Գանձասարը» Եվրոպայի Լիգայի իր առաջին հանդիպումը կանցկացնի սեփական հարկի տակ: Մրցակիցը Ղազախստանի «Ակտոբե» ակումբն է,որտեղ հանդես է գալիս Հայաստանի հավաքականի պաշտոպան Ռոբերտ Արզումանյանը:   

Tekali Taxi