Home / Հայաստան / Սուրիկ Խաչատրյանը հակված չէ իր նախկին պաշտոնին վերադառնալ, վստահ է ՀՀԿ փոխնախագահը

Սուրիկ Խաչատրյանը հակված չէ իր նախկին պաշտոնին վերադառնալ, վստահ է ՀՀԿ փոխնախագահը

ՀՀԿ փոխնախագահը բացահայտել է, որ Սյունիքի նախկին մարզպետը չի ցանկանում իր պաշտոնին վերադառնալ և վստահեցրել, որ վարչապետը պաշտոնանկ չի արվի:

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հակված չէ կրկին զբաղեցնել մարզպետի պաշտոնը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀԿ փոխանագահ Գալուստ Սահակյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու է ձգձգվում նոր մարզպետի նշանակումը և արդյոք Խաչատրյանը կարող է վերադառնալ իր պաշտոնին:

Սահակյանը նշել է, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը կնշանակի նոր մարզպետին այն ժամանակ, երբ նպատակահարմար կգտնի:

Պատասխանելով հարցին, թե արդյոք օֆշորային սկանդալի պատճառով վարչապետի փոփոխություն կամ լիազարությունների ժամանակավոր դադարեցում չի սպասում՝ Սահակյանը բացառել է նման հնարավորությունը:

ՀՀԿ-ականի խոսքով՝ այժմ մարզպետարաններում ստուգումներ են անցկացվում, որոնց արդյունքները կուսումնասիրվեն, և, հնարավոր է, կուսումնասիրվի նաև աշխատանքից ազատելու հարցը, եթե արդյունքները գոհացուցիչ չլինեն:

Միևնույն ժամանակ Սահակյանը նշել է, որ, չնայած ՀՀԿ-ն հարուստ կադրային բազա ունի, փոփոխություններ պետք է անել այն ժամանակ, երբ դրա իրական առիթը կա:

Tekali Taxi