Home / Հայաստան / Վարդան Սեդրակյանի խափանման միջոցը չեն փոխի. դատ

Վարդան Սեդրակյանի խափանման միջոցը չեն փոխի. դատ

ԱԻՆ առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ սպանության փորձ պատվիրելու մեջ մեղադրող Վարդան Սեդրակյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանն այսօր գործով դատական նիստին միջնորդել է Սեդրակյանի նկատմամբ խափանման միջոցը փոխել և նրան գրավի դիմաց ազատ արձակել:

Դատավոր Գագիկ Պողոսյանը 2.5 ժամ է անցկացրել խորհրդակցական սենյակում՝ քննելով միջնորդության հարցը, և ի վերջո մերժել է այն:

Հիշեցնենք, որ այօսրվա նիստին Հայրիկյանի դեմ մահափորձը կազմակերպելու մեջ մեղադրվող Սամվել Հարությունյանը հետևել է ամբաստանյալ Խաչատուր Պողոսյանի օրինակին և հրաժարվել է նախաքննական ցուցմունքից:

Ամբաստանյալները պնդել են, որ Վարդան Սեդրակյանը մահափորձի հետ կապ չունի:

Tekali Taxi