Home / Հայաստան / Երևանի օդը հագեցած է ծանր մետաղներով. ամենաաղտոտվածը՝ կենտրոնն է

Երևանի օդը հագեցած է ծանր մետաղներով. ամենաաղտոտվածը՝ կենտրոնն է

Երևանում օդը հագեցած է փոշով, ծանք մետաղներով և այլ վնասակար նյութերով՝ սնդիկ, մկնդեղ, կապար։ ՀՀ ԳԱԱ-ի էկոլոգոնոսֆերային հետազոտությունների կենտրոնը կատարել է Երևանի մթնոլորտում երկրաքիմիական արտանետումների առանձնահատկությունների ուսումնասիրություն, որի արդյունքում պարզվել է, որ ամենաաղտոտվածը Երևանի կենտրոնն է։

Քաղաքի աղտոտման հիմնական աղբյուրը մանրախճի և ավազի շահագործվող հանքավայրերն են, ապա՝ բուսազուրկ հողերը, շինհրապարակները։

«Մասնագետների հավաստմամբ, ծանր մետաղներն ու փոշու շատ փոքր հատիկները քաղցկեղածին են, ինչն, ի դեպ, չի խնայում ոչ մեկին՝ անկախ նրանից՝ ով է մեծ-մեծ շահույթներ հետապնդելով Երևանն այսպես հոշոտում, և ով գայրանում դրանից»,– հարցին անդրադառնալով՝ գրել է «Հայկական ժամանակ» թերթը: 

Tekali Taxi