Home / Հայաստան / Արարատի մարզում գյուղացիները բերքը ծառի վրա են թողնում ցածր գնի պատճառով

Արարատի մարզում գյուղացիները բերքը ծառի վրա են թողնում ցածր գնի պատճառով

Արարատի մարզում մթերողները կտրուկ նվազեցրել են ծիրանի գները: Այս օրերին պահածոների գործարանը ծիրանը մթերում է 50 դրամով, իսկ միջնորդ մթերողները գյուղացիներից ծիրանը գնում են 35 դրամով:

Այս մասին Epress.am-ի հետ զրույցում հայտնել են Արարատի մարզի Նորաշեն գյուղի բնակիչներից մեկը: Մեր զրուցակցի փոխանցմամբ՝ գյուղացիներն ակնկալում էին, որ, համաձայն Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի և Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանի տված խոստումների, կարկուտից փոքր-ինչ տուժած և  արտերկիր չարտահանվող ծիրանը պահածոյագործները կմթերեն 100 դրամով, սակայն դա տեղի չի ունեցել:  

Էժան գինը առաջացրել է գյուղացիներից շատերի զայրույթն ու հուսահատությունը. նրանց մի մասը չի քաղում բերքը:

«Մարդ մտածում է, որ ծիրան հավաքելուց ավելի փող կծախսի աշխատողներ վարձելու, կերակրելու, ծիրանը գործարան տեղափոխելու վրա, քան կկազմի դրա համար ստացած գումարը», – նշել է մեր զրուցակիցը: 

Tekali Taxi