Home / Հայաստան / «Սեփական դիմումի համաձայն» ազատված Սպորտի նախարարության աշխատակիցը դիմել է դատարան

«Սեփական դիմումի համաձայն» ազատված Սպորտի նախարարության աշխատակիցը դիմել է դատարան

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի նախկին ղեկավար ԲՀԿ-ական Վահե Էլոյանն իրեն աշխատանքի վերականգնելու հարցով դիմել է վարչական դատարան` բողոքարկելով ՀՀ կառավարության` հունիսի 6-ի նիստի որոշումը, գրում է «Ժողովուրդ» թերթը:

«Ժողովուրդը» հիշեցնում է, որ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը Էլոյանին աշխատանքից ազատելու համար որոշում կայացնելու որպես հիմք նշել էր նրա` աշխատանքից ազատվելու մասին դիմումը, այնինչ Էլոյանը, ըստ թերթի, նման դիմում չի ներկայացրել:

Հիշեցնենք, որ ՀՀԿ-ական Յուրի Վարդանյանը Սպորտի նախարարի պաշտոնում փոխարինել է ԲՀԿ-ական Հրաչյա Ռոստոմյանին: 

Tekali Taxi