Home / Հայաստան / «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետի նախկին տեղակալը դատապարտյալից կաշառք է վերցրել. նախաքննությունն ավարտված է

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետի նախկին տեղակալը դատապարտյալից կաշառք է վերցրել. նախաքննությունն ավարտված է

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետի օպերատիվ գծով նախկին տեղակալ Դավիթ Մուրադյանի կողմից դատապարտյալ Արտակ Հակոբյանի խոշոր չափերի դրամ և գույք կաշառք ստանալու դեպքի առթիվ նախաքննությունը, հայտնում է ՀՔԾ պաշտոնական կայքը:

Նախաքննության արդյունքում պարզվել է, որ Դավիթ Մուրադյանը Արտակ Հակոբյանից և նրա կնոջից՝  Հայաստան Հակոբյանից, պահանջել ու ստացել է առանձնապես խոշոր չափերի դրամ:

Հունիսի 24-ին քրեական գործն ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին՝ Դավիթ Մուրադյանի նկատմամբ մեղադրական եզրակացությունը հաստատելու և քրեական գործը դատարան ուղարկելու համար:

Լուսանկարը՝  hcav.am

Tekali Taxi