Home / Հայաստան / Գերմանիան ևս 30 հազար է տրամադրել Հայաստանում սիրիացի փախստականներին

Գերմանիան ևս 30 հազար է տրամադրել Հայաստանում սիրիացի փախստականներին

Գերմանիայի կառավարությունը 30 հազար եվրոյի օժանդակություն է տրամդրել  «Առաքելություն Հայաստան» հասարակական կազմակերպությանը, որը գումարն օգտագործելու է Հայաստանում սիրիացի փախստականներին տրամադրվող մարդասիրական օգնության ծրագրերին: Ինչպես հաղորդում է Գերմանիայի դեսպանության մամուլի ծառայությունը, սա օժանդակության 2-րդ ծրագիրն է. առաջին դեպքում «Առաքելություն Հայաստան»-ին տրամադրվել է 20 հազար եվրո, և, գերմանական կողմի գնահատմամբ, աջակցային նախագիծը արդյունավետ է եղել:

«Առաքելություն Հայաստան» կազմակերպությունը օգնում է սիրիացի փախստականներին կենսական անհրաժեշտության պարագաներով` հագուստ, կենցաղային իրեր, հիգիենիկ պարագաներ:

Բացի դա, «Առաքելություն Հայաստան» կազմակերպության աշխատակիցները դյուրացնում են սիրիացի փախստականների` առողջապահական ծառայություններից օգտվելու հնարավորությունները և ապահովում նրանց անհրաժեշտ խորհրդատվությամբ, ասված է Գերմանիայի դեսպանության հաղորդագրության մեջ:

Tekali Taxi