Home / Հայաստան / ԵՊՀ ռեկտորը կարծում է՝ հաշվապահների չարաշահումն իր մեղքն էլ է, բայց «պատասխանատվության բան չկա»

ԵՊՀ ռեկտորը կարծում է՝ հաշվապահների չարաշահումն իր մեղքն էլ է, բայց «պատասխանատվության բան չկա»

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը ԲՈՒՀ-ի հաշվապահների կողմից կատարված յուրացումների համար իրեն էլ է  մեղավոր համարում: Այս մասին նա ասել է «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում:

«Ինչ բացասական բան կատարվում է համալսարանում, իհարկե իմ մեղքն էլ կա՝ որպես ղեկավար: Սակայն խնդիրն այն է, որ դա ծրագրային թերություն է: Դրա համար համապատասխան գիտելիքներ պիտի ունենաս, որպեսզի կարողանաս դա պարզել», – հայտարարել է Սիմոնյանը։

Միևնույն ժամանակ այն հարցին, թե հնարավոր է՝ ինքն էլ պատասխանատվության ենթարկվի, ռեկտորը նշել է. «Պատասխանատվության բան չկա։ Եթե ես դադարեմ վստահել որևէ մեկին, ու բոլորին ստուգենք, բնականաբար, կյանքը կանգ կառնի։ Իմ պարտականությունը չէ գնալ մտնել մեկի կոմպյուտերի մեջ տեսնել, թե այնտեղ ինչ կա»։

Թերթը հիշեցնում է, որ բուհի երկու ավագ հաշվապահներ 2010-2012թթ. Ընթացքում համալսարանի ուսանողներից կանխիկ գանձել են առանձնապես խոշոր չափերով ուսման վարձ և դրանք չեն մուտքագրել համալսարանի բյուջե, թեև կարողացել են ուսանողներին կտրոններ տալ: ՀՀ գլխավոր դատախազությունը փաստի առնչությամբ քրեական գործ է հարուցվել: 

Tekali Taxi