Home / Հայաստան / Կնոջը նպաստ կտան, երբ Միխայիլ Բաղդասարովը հողերը վաճառի

Կնոջը նպաստ կտան, երբ Միխայիլ Բաղդասարովը հողերը վաճառի

2001թ. Իրանում վթարի ենթարկված ինքնաթիռի վթարից տուժածի մայրը այսօր եկել է նախագահական նստավայր՝ պահանջելու որդու մահվանից հետո իրեն հասանելիք նպաստը:  

Այսօր նախագահական նստավայրի մոտ բողոքի ակցիա էր անցկացնում 2001 թվականին Իրանում վթարի ենթարկված «Հայկական ավիաուղիներ» ընկերությանը պատկանող «ՅԱԿ-40» օդանավի անձնակազմի անդամներից մեկի մայրը:

Ջեմմա Հովհաննիսյանը 2008 թվականից իր զոհված որդու՝ Սարգիս Գրիգորյանի համար նպաստ չի ստացել: Մոր խոսքով՝ որդին ընտանիքի միակ կերակրողն էր, իսկ ամուսնու մահից հետո  Հովհաննիսյանը մենակ է մնացել:

Կինը պատմել է, որ 5 տարի շարունակ բողոքի ակցիաներ է անցկացնում կառավարության շենքի, նախագահական նստավայրի մոտ:

«Ասում են, «Հայկական ավիաուղիները» սնանկ են ճանաչվել, այդ գործընթացը սկսվել է 2004 թվականից, երբ  ավիաուղիները վաճառել են Միխայիլ Բաղդասարովին»,-ասել է Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ իրեն նպաստ չեն տալիս՝ հորդորելով սպասել մինչև ընկերությունը կվաճառի Սևանում իրեն պատկանող հողերը և փող կունենա:

«Եթե հողը վաճառեն, փողը վերջանա, և չկարողանան մեզ նպաստ տալ, ապա միայն պետությունը կպարտավորվի մեզ վճարել»,- ասել է Հովհաննիսյանը:

Իրենց նպաստների համար Հովհաննիսյանի հետ միասին պայքարում են ինքնաթիռի անձնակազմի 5 անդամների  մյուս հարազատները:

Թեև ավիաընկերությունը պարտավոր էր վճարել անձնակազմի խնամքի տակ գտնվողներին, սակայն ընտանիքները նպաստ ստանալու համար ստիպված են եղել պայքարել: 2004 թվականից մինչև 2008 թվականը նրանք ստացել են իրենց հասանելիք նպաստների մի մասը, սակայն 2008թ. մարտից այն ընդհանրապես չեն տրամադրում: 

Tekali Taxi