Home / Հայաստան / Ոչ աշխատանքային օրը՝ միայն հերքում. դատապարտյալի պահանջներն առայժմ չեն մեկնաբանում

Ոչ աշխատանքային օրը՝ միայն հերքում. դատապարտյալի պահանջներն առայժմ չեն մեկնաբանում

Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության մամուլի խոսնակ Գոռ Ղլեչյանը հերքում է, որ «Սևան» քրեակատարոդական հիմնարկում գտնվող Հայկ Գալստյանը որպես բողոքի ակցիա կարել է բերանն ու աչքերը:

Epress.am-ի հետ զրույցում  Ղլեչյանն ասել է,  որ դատապարտյալը երեք օր առաջ կարել էր միայն աչքերը՝ ներկայացնելով «անօրինական պահանջներ», սակայն հետո կարերը քանդել է և այլևս նման քայլի չի դիմել:

Մեր այն հարցին, թե ինչ «անօրինական պահանջների» մասին է խոսքը, Ղլեչյանը պատասխանել է, որ չի կարող ասել, «քանի որ աշխատանքային օր չէ», և խնդրել է այդ հարցով իրեն դիմել երկուշաբթի:

«Չորրորդ ինքնիշխանություն» թերթն իր այսօրվա համարում գրել էր, որ Գալստյանը նորից դիմել է աչքերը և բերանը կարելուն այն բանից հետո, երբ «Սևան» ՔԿՀ-ի պետի տեղակալ Վարդան Նազարյանը ՄԻՊ ներկայացուցիչների հեռանալուց հետո դաժան ծեծի է ենթարկել իրեն: 

Tekali Taxi