Home / Հայաստան / Ռոբերտ Նազարյանի պաշտոնավարման ժամկետը երկարաձգվեց գազի գնի թանկացումից հետո

Ռոբերտ Նազարյանի պաշտոնավարման ժամկետը երկարաձգվեց գազի գնի թանկացումից հետո

Ռոբերտ Նազարյանը հերթական անգամ նշանակվեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ: Այդ պաշտոնում նա 10 տարի առաջ նշանակվել էր Ռոբերտ Քոչարյանի կողմից:

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի պաշտոնավարման ժամկետը երկարաձգվել է 5 տարի ժամկետով: Այս մասին այսօր հրամանագիր է ստորագրել Սերժ Սարգսյանը:

Ռոբերտ Նազարյանը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ է նշանակվել 2003 թվականի հուլիսի 2-ին Ռոբերտ Քոչարյանի կողմից: 2008 թվականի մայիսին վերանշանակվել էր Սերժ Սարգսյանի կողմից: Մինչ 2003 թվականը երկու տարի զբաղեցրել էր Երևանի քաղաքապետի պաշտոնը: 2000թ. փետրվարից մայիս եղել էր ՀՀ տրանսպորտի և կապի նախարար:

Նազարյանի անունը մամուլի ուշադրության կենտրոնում հայտնվեց վերջին երկու ամիսների ընթացքում, երբ նրա գլխավորած հանձնաժողովը քննարկում էր գազի սակագնի բարձրացման հարցը: Մայիսի 29-ին Հանձնաժողովի շենքում կայացած քննարկման ժամանակ Նազարյանը վիճել էր մասնակից ակտիվիստների հետ, ովքեր պայքարում էին գազի սակագնի բարձրացման հետ: Չնայած դահլիճը փոքր էր եղել, Հանձնաժողովի նախագահը հրաժարվել էր նոր դահլիճ վերցնել, որը կտեղավորեր բոլոր ցանկացողներին:

Հունիսի 7-ին Հանձնաժողովը որոշում է կայացրել բարձրացնել գազի սակագինը, սակայն ակտիվիստների մուտքը դահլիճ արգելվել է:

Tekali Taxi