Home / Հայաստան / ԱՄՆ-ի ներգրավվածությունը ԼՂ հակամարտության կարգավորման գործում դրվատանքի է արժանի. Սերժ Սարգսյան

ԱՄՆ-ի ներգրավվածությունը ԼՂ հակամարտության կարգավորման գործում դրվատանքի է արժանի. Սերժ Սարգսյան

Հայաստանի և ԱՄՆ-ի միջև գործընկերային սերտ կապերը վերջին տարիներին զգալի վերելք են արձանագրել: Այս մասին ասված է Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձում, որը նա հղել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային՝ հուլիսի 4-ին մշվող Միացյալ Նահանգների անկախության օրվա առթիվ:

«Այսօր մենք գտնվում ենք միջպետական հարաբերությունների բարձրակետում, տարբեր ոլորտներում ունենք համագործակցության աննախադեպ մեծ ծավալ: Մենք բարձր ենք գնահատում այն գործնական աջակցությունը, որ Միացյալ Նահանգները ցուցաբերում է Հայաստանին՝ ինչպես տնտեսական զարգացման, այնպես էլ ժողովրդավարական հաստատությունների և քաղաքացիական հասարակության ամրապնդման գործում: Մենք մեծապես շահագրգռված ենք ամբողջությամբ օգտագործելու երկկողմ հարաբերություններում առկա պատկառելի ներուժը և նոր մակարդակի բարձրացնելու մեր հարաբերությունները:

Հատուկ դրվատանքի է արժանի Միացյալ Նահանգների ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում: Համոզված ենք, որ Ձեր վարչակազմը կշարունակի իր ակտիվ միջնորդական առաքելությունը և կնպաստի մեր տարածաշրջանում կայուն և հարատև խաղաղության հաստատմանը:

Ընդունեք խնդրեմ, պարոն Նախագահ, խորին հարգանքներիս հավաստիքը»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Նշենք, որ Սարգսյանը Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության օրվա առթիվ այսօր այցելել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն և շնորհավորել դեսպան Ջոն Հեֆերնին և դեսպանատան աշխատակիցներին:

Tekali Taxi