Home / Հայաստան / Գյուղացիները վճարել են, բայց պարարտանյութ չեն ստացել. գյուղապետը հակառակն է պնդում

Գյուղացիները վճարել են, բայց պարարտանյութ չեն ստացել. գյուղապետը հակառակն է պնդում

Արարատի մարզի Վանաշեն համայնքի բնակիչները որոշ ժամանակ առաջ պարարտանյութի համար գումարներ են հավաքել, սակայն մինչև այսօր գյուղապետարանից ոչ պարարտանյութն են հատկացնում, ոչ գումարն են վերադարձնում: Այս մասին նրանք պատմել են «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում:

Թերթը նշում է, որ այժմ իրենք հայտնվել են անելանելի վիճակում, չգիտեն՝ ինչ է լինելու իրենց հավաքած գումարների ճակատագիրը:

«Ժողովուրդ»-ի զրուցակիցների խոսքով՝ այս մասին տեղյակ է նաև Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը, սակայն որևէ քայլ չի ձեռնարկում խնդիրը կարգավորելու համար:

Թերթը փորձել է խնդրի շուր զրուցել Վանաշենի ղեկավար Արտաշես Գրիգորյանից, ով ասել է. «Մեզ մոտ նման խնդիր չկա, սխալ տեղեկատվություն է, պարարտանյութը բաժանվել է»:

Արարատի մարզպետի հեռախոսն անջատված է եղել:

Tekali Taxi